Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան
Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1979 թ. օգոստոսի 4, Երևան։ Ավազանի անունը` Արիստակես։
1986-1996 թթ. - Երևանի Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 ռուսական միջնակարգ դպրոց:
1996-1997 թթ. - Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:
1997-2002 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան:
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2001 թ. - սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի:
2003 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի։
2013 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի (Թեզ՝ «Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին»)։
2014 թ.- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
2002-2005 թթ. - Մայր Տաճարի լուսարարապետի օգնական:
2005-2008 թթ. - Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Սբ. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ:
2008-2019 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն։
2009-2019 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ, համակարգող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի Հայաստանի գործունեության:
2012-2019 թթ. - Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Էօրնեկեան մանկապարտեզի հոգևոր տեսուչ:
2015-2020 թթ. - Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2017-2020 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ:
2020 թ․-ից - Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ: